DSC09213Ես այսօր գնացել էի Բնության թանգարան: Այնտեղ ես իմացել եմ, թե ինչպես տարբերել թունավոր օձին: Թանգարանում շատ հետաքրքիր կենդանիների հանդիպեցի, օրինակ՝ հովազ, թիթեռներ, արծիվ,բու,ձկներ,եղնիկ, արջ,վայրի խոզ: Շատ հետաքրքիր էր բնության թանգարանում:

Արա Բաղդասարյան

Մենք երեկ գնացել ենք բնության թանգարան։ Մենք տեսել ենք կենդանիներ` հովազ, արջ, օձ, ոզնի, այծ, ագռավ, արծիվ: Ես շատ էի ուզում առյուծ տեսնել, բայց Հայաստանում առյուծ չկա։ Ամենահետաքրքիրը հովազն էր։

Արամ Նախշիկյան

Մենք այսօր դասարանով գնացինք Բնության թանգարան: Ես շատ բաներ իմացա: Իմացա, որ կան թռչուններ, որոնք մաքրում են բնությունը: Նրանք ուտում են սատկած կենդանիների մարմինները: Իմացա նաև, որ արու այծը ունի պոզեր, իսկ էգը՝ չունի: Արու սիրամարգը  ունի գույնզգույն, սիրուն պոչ:  Ես տեսա թիթեռների շատ տեսակներ և միջատների հավաքածու: Կային կենդանիներ, որոնց անունները գրված էր կարմիր գույնով, որովհետև նրանք Կարմիր գրքում են: Ինձ դուր եկավ բերանը բացած արջի խրտվիլակը:

Մանե Մկրտչյան

Մենք այսօր գնացել էինք Բնության թանգարան: Այնտեղ մեզ ցույց տվեցին հետաքրքիր կենդանիներ, որոնցից մի քանիսը կարմիր գրքում էին գրանցված: Կարմիր գիրքում գրանցվում են այն կենդիաները, որոնք արդեն քիչ են և մոտիկ են վերանալուն: Մեզ ցույցտ վեցին ձկներ, թռչուններ, օձեր, մողեսներ:

Յանա Խաչատրյան

Ես առաջին անգամ էի լինում բնության թանգարանում: Ամեն ինչ ինձ համար շատ հետաքրքիր էր: Ես տեղեկացա, թե ինչով են տարբերվում թունավոր և ոչ թունավոր օձերը, իմացա կենդանիներին չորացնելու եղանակների մասին:

Ալեն Թորոսյան

Այսօր մենք գնացինք  ճամփորդության՝Բնության թանգարան: Այնտեղ   շատ  հետաքրքիր էր: Մենք տեսանք շատ կենդանիների խրտվիլակներ: Կենդանիների շատ տեսակներ  գրանցված են Կարմիր գրքում: Ինձ շատ  դուր եկավ:

Արտյոմ Կակոյան

Մենք ընկեր Մերի հետ այցելեցինք Բնության թանգարան: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Թանգարանում մեծ ու փոքր ձկներ կային, կային նաև  տարբեր կենդանիների ու թռչունների խրտվիլակներ, շատ միջատներ ու չորացրած թիթեռներ: Թանգարանում ես տեսա ոզնու խրտվիլակ, որի փշերին արհեստական մրգեր կային: Թանգարանի աշխատակիցը մեզ պատմում էր այնտեղ ցուցադրված կենդանիների մասին: Ես իմացա, որ քարայծի կոտոշների օղակները ցույց էին տալիս այդ կենդանու տարիքը: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը:

Անի Աթոյան

Մենք  ամբողջ  դասարանով  գնացել  էինք  ճամփորդության  Բնության  թանգարան:  Այտեղ  մենք  տեսել  ենք  ձկներ ,  լուսան,  արջ,  վարազ,  գայլեր և  այլ  կենդանիներ: Հետաքրքիրը  այն  էր,  որ  բոլոր  կենդանիները  սառեցված  էին: Ես  իմացա,  որ  Հայաստանում  գոյություն  ունեն  չորս  տեսակի    թունավոր   օձեր:

Նարեկ Հակոբյան

Մենք դասարանով գնացել  էինք Բնության թանգարան: Այնտեղ շատ ձկներ  կային, ձկները ակվարիումի մեջ էին, նրաք շատ գեղեցիկ էին և գույնզգույն  էին: Այնտեղ կային նաև չորացրած թիթեռներ, միջատներ: Ես այդպիս մեծ թիթեռներ, սարդեր չէի տեսել: Այնտեղ նաև մեծ չորացրած կենդանիներ կային՝ երկու գայլ,  երկու  ընձառյուծ,  մեկ արջ և եղջերուներ:Ես  շատ հավանեցի Բնության թանգարանը:

Նահապետյան Նատալի

Advertisements