11327422_371469756373783_1552397391_oԱմառային արձակուրդի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը՝

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ

պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային ընթերցանություն:

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»

Ա. Լինդգրեն «Մանչուկն ու Կառլսոնը»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ջ. Ռոդարի «Չիպոլինոյի արկածները»

Զանգակ հրատարակչության առաջարկի մասին:

Բակային խաղեր

Առաջարկում եմ նկարահանել այն խաղերը (գոնե մեկը), որոնք դուք ձեր բակում խաղում եք ձեր  ընկերների հետ: Տեսագրության հետ միասին ներկայացնում եք նաև խաղի նկարագրությունը: Բացի այդ, կարող եք ներկայացնել այն խաղը, որը դուք սովորել եք այս ամռան ընթացքում: Այն խաղացել եք ձեր ճամփորդությունների ընթացքում: Նոր խաղի նկարագրությունը նույնպես ներկայացնում եք:

Երգի, պարի ուսուցում

Նկարահանում եք, թե ինչպես եք ձեր իմացած երգերը (կոմիտասյան) ու պարերը սովորեցնում այլոց:

Նշված թեմաներից ընտրում ես քո ցանկությամբ:

Advertisements