DSC09111Մանկավարժի պատրաստության մեր դպրոցի՝ մանկավարժական դասարանի-ուսումնարանի-քոլեջի բոլոր 20 տարիների շրջանավարտներին, դասավանդողներին օգոստոսի 19-ին, 20-ին հրավիրում ենք կրթահամալիրի քոլեջ։ Եկեք, պատմեք Ձեր մասին, տեսեք մեր քոլեջը՝ իր քոլեջիկով, մանկավարժական կրթության պատվիրատու մեր նախակրթարանները՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերով, ինքներդ ամփոփեք 2015թ. «Ամառային պարտեզ» ուսումնական նախագծի արդյունքները։

Հավաքի հետ կապված հարցերով և նախաձեռնություններով դիմեք Մարիետ Սիմոնյանին՝ 094 340454, «Ամառային պարտեզ» ուսումնական նախագծի վերաբերյալ՝ Աիդա Պետրոսյանին՝ 093 336 304, եկեք կրթահամալիր։

Քոլեջի հասցեն՝ Անդրանիկի 92/1, հեռախոս՝ 740022։

Համեցեք, եկեք Ձեր ընկերների, երեխաների հետ։ Մինչ այդ խնդրում ենք լրացնել հայտը։

Աղբյուրը՝ mskh.am

Advertisements